7888 դիտում
11:13 28-12-2017
Նոր պատժամիջոցներ Կիմ Ջոնգ Սինքի և Ռի Փյոնգ Չոլի նկատմամբ. «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռային ծրագրով զբաղվող երկու պաշտոնյաների նկատմամբ:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը տարածել է հայտարարություն, ուր նշում է, որ պաշտոնյաներ Կիմ Ջոնգ Սինքն ու Ռի Փյոնգ Չոլը հանդիսանում են Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրի կարևոր դեմքեր: Որոշումը կայացվել է Փհենյանի վրա ճնշումն ուժեղացնելու ամերիկյան քաղաքականության համատեքստում:
Հայտնի է, որ վերոհիշյալ պաշտոնյաները երկրի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունի մտերիմներն են և հանդիսանում են զենքի գծով Հյուսիսային Կորեայի առաջատար մասնագետներ: Ըստ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության, Կիմ Ջոնգ Սինքը մասնագիտացած է հրթիռների վառելիքի արդյունավետ օգտագործման հարցում, իսկ Ռի Փյոնգ Չոլն աշխատում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ծրագրի վրա:
Սակայն, սահմանված պատժամիջոցներն ունեն ավելի խորհրդանշական նշանակություն, քանի որ արգելում են Հյուսիսային Կորեայի պաշտոնյաներին ձեռք բերել ունեցվածք ամերիկյան վերահսկողության տակ գտնվող տարածքում, ինչպես նաև արգելում են ԱՄՆ-ի քաղաքացիներին որևէ գործունեություն ծավալել այդ անձանց հետ:
Իր հերթին Ռուսաստանը կրկին հանդես է եկել Վաշինգտոնի և Փհենյանի միջև միջնորդական առաքելություն իրականացնելու առաջարկով: Ի պատասխան, ԱՄՆ-ի պետքարտուղարությունն արձագանքել է, որ ամերիկյան կողմն ունի տարբեր միջոցներ Հյուսիսային Կորեայի հետ ուղիղ կապ հաստատելու համար, որը կախված է Փհենյանի քաղաքական կուրսի փոփոխության հետ:
Միևնուն ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է նոր բանաձև, որով սահմանափակել է Փհենյանի կողմից ներմուծվող վառելիքի չափը և ավելի խիստ վերահսկողություն է սահմանել այն առևտրային նավերի նկատմամբ, որոնց նկատմամբ առաջ կգան դեպի Հյուսիսային Կորեա արգելված ապրանքներ ներմուծելու կասկածներ։
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4181329.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»