27708 դիտում
15:52 28-12-2017
Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանն իրենց դժգոհությունն են հայտնել տարվա լավագույն 10 մարզիկների ընտրության ձևաչափից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունա-հռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը իրենց դժգոհությունն են հայտնել 2017թ. 10 լավագույն մարզիկների քվեարկության նոր ձևաչափի վերաբերյալ:
Ջուլֆալակյանն այդ առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպեսզի նման թյուրիմածական «10 լավագույն» այլևս չունենանք, առաջարկում եմ մշակել մրցումների համապատասխան ցանկ, որոնցից յուրաքանչյուրից նվաճված մեդալը՝ կախված դրա հարկից, մեդալակիրին միավորներ կապահովի,որոնց հանրագումարի արդյունքում էլ տարվա վերջում ավտոմատ կերպով կունենանք տարվա «լավագույն մարզիկ»։
օրինակ՝
օլիմպիական ոսկի-20 միավոր
արծաթ-15
բրոնզ-10
և նույն սկզբունքով Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների դեպքում (ինչպես նաև նախապես որոշված կարևոր այլ մրցաշարերի:
Թե չէ այսօր ընտրում են սպորտային լրագրողներ, որոնց որոշ մասի պրոֆեսիոնալիզմը խիստ կասկածելի է, իսկ հասարակության ընտրությունն էլ բնականաբար չի կարող պռոֆեսիոնալ լինել, այլ լինելու է ուղղակի պրիմիտիվ «սիմպածիայով» և մարզիկի ընդհանուր ճանաչվածությամբ՝ անկախ այդ մարզիկի տվյալ տարում ունեցած սպորտային նվաճումներ: Արդյունքում տուժում են բազմաթիվ արժանի մարզիկներ: Էլ չասեմ օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերի միջև հավասարության նշան դնելը:
Մի խոսքով, պատրաստ ենք սպորտ նախարարին օգնել արժեքավոր խորհուրդներով, ոչ միայն տվյալ խնդրում:
Հ.գ. պաշտոն ու աշխատավարձ հաստատ չեմ ուզի դրա համար, գոհ եմ», նշել է Ջուլֆալակյանը:
Հարցի վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել նաև օլիմպիական և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (տեսանյութում):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8423 դիտում
13:58 14-08-2016
Ռիո-2016. Այսօր պայքարի մեջ են մտնում ըմբիշները. առաջինը Արսեն Ջուլֆալակյանն է
7142 դիտում
10:38 18-01-2019
Արսեն Ջուլֆալակյանն ու Անուշ Բեղլոյանը դեմ են քվեարկել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2239 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2893 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում