211652_close_icon
views-count2726 դիտում article-date 11:20 29-12-2017

Միայնակ չենք կարող. արևմտյան գործընկերների ուժերի կարիքն ունենք. Պլահոտնյուկ. Wall Street Journal

Դեկտեմբերի 27-ին [url=https://www.wsj.com/articles/moldova-needs-the-wests-help-against-an-aggressive-russia-1514416472]Wall Street Journal[/url]-ը հրապարակել է Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պլահոտնյուկի «Մոլդովային պետք է Արևմուտքի աջակցությունը ագրեսիվ Ռուսաստանի դեմ» վերնագրված հոդվածը: Նա, որպես իշխող կուսակցության առաջնորդ, նշում է, թե ինչքան անցանկալի է Ռուսաստանի ազդեցությունը և ինչքան կարևոր է Արեւմուտքի աջակցությունը «Ռուսաստանի ռազմական և տեղեկատվական ագրեսիային դեմ առ դեմ կանգնած ազգերի անվտանգության և ազատության հարցերում»: Պլահոտնյուկը գրում է, որ Մոսկվան հրաժարվում է ճանաչել Մոլդովայի ինքնիշխանությունը, նշելով, որ Ռուսաստանը տնտեսական և ռազմական աջակցություն է տրամադրում անջատողական խմբերին: Բացի այդ, նա նկարագրում է Մոլդովայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից և հույս հայտնում, որ Մոլդովան Ռումինիայի օգնությամբ կկարողանա ինտեգրվել եվրոպական էներգետիկ տարածքին հաջորդ տարվա վերջին: «Անհրաժեշտ է, որ Եվրամիությունը էներգետիկայի միասնական քաղաքականություն իրականացնի, որը կկարողանա չեզոքացնել Ռուսաստանի՝ մեր երկրների նման փոքր պետությունները բաժանելու-նվաճելու փորձերը»,- կարծում է մոլդովացի քաղաքական գործիչը: «Միայն ուժեղ և լավ կառավարվող պետությունը կարող է դիմակայել Ռուսաստանի ազդեցությանը»,- նշում է Պլահոտնյուկը: Նա ափսոսանք է հայտնում, որ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը «համակրում է Մոսկվայի մտադրությունները»: «Մոլդովան հպարտ ու բազմազգ պետություն է, որը նվիրված է բարեփոխումներին և ժողովրդավարությանը, սակայն ռուսական միջամտությունը խաթարում է մեր առաջընթացը: Մենք մեր արևմտյան գործընկերների ուժերի կարիքն ունենք, որպեսզի հաստատ շարունակենք առաջընթացի ուղով: Միայնակ չենք կարող»,- եզրափակում է իր հոդվածը Վլադիմիր Պլահոտնյուկը:

Նմանատիպ նյութեր