211652_close_icon
views-count29269 դիտում article-date 15:10 14-01-2014

ԱՄՆ-ը և Ռուսաստանը վիճել են Սիրիայի հարցով համաժողովում Իրանի մասնակցության շուրջ. Wall Street Journal

The Wall Street Journal-ը, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև Սիրիայի հարցով համաժողովին Իրանի մասնակցության առիթով հանդիպմանը, գրում է. ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կծու խոսքերով փոխանակվեցին: Փարիզում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ հայտարարեցին, որ Սիրիայի մի շարք շրջաններում ամեն գնով հասնելու են հրադադարին և լուծելու են հումանիտար օգնության մատակարարությումների խնդիրները: Սակայն մթնոլորտը կարվեց, երբ Լավրովն օգտնվեց համատեղ մամլո ասուլիսից և հրապարակավ կոչ արեց Քերրիին և Սիրիայում ՄԱԿ-ի գլխավոր բանագնաց Լահդար Բրահիմիին հրավիրել Իրանին մասնակցելու Ժնև-2 համաժողովին: Ամերիկյան կողմը դեմ է համաժողովին Իրանի մասնակցությանը՝ պատճառաբանելով, որ Թեհրանը համաձայն չէ ավելի վաղ Սիրիայի հարցով տեղի ունեցած կոնֆերանսում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ: Մասնավորապես, իրանական ղեկավարությունը չի աջակցում Բաշար Ասադի կառավարության տապալման և անցումայի կառավարություն ստեղծելու գաղափարին: ՌԴ ԱԳՆ ղեկավարը Վաշինգտոնի անհամաձայնությունը բացատրում է «գաղափարական պատկերացումներով»: Նա նաև ՄԱԿ-ին մեղադրեց պատասխանատվությունից խույս տալու և Թեհրանին Ժնև-2-ին չհրավիրելու մեջ: «Իրանի մասնակցել կամ չմասնակցելը գաղափարախոսության հարցը չէ. Դա պրագմատիզմի և սթափ մտքի հարցն է»,-հակադարձել է Քերրին: «Ես չեմ հրաժարվում իմ խոսքերից: Համոզված եմ, որ հենց պրագմատիզմմն է, ինչի մասին նշեց Ջոն Քերրին, ստիպում, որպեսզի Իրանը հրավիրվի համաժողովին»,-պատասխանել է Լավրովը: Փորձելով ցրել լարված մթնոլորտը՝ Քերրին պատմեց, որ իր ռուս գործընկերոջը կատոֆիլի 2 պալար է բերել և նշեց, որ ասաց, որ Լավրովը խոստացել է դրանցից օղի չպատրաստել և որ դրանք կուտի: «Կարտոֆիլից օղի պատրաստում են Լեհաստանում, իսկ Ռուսաստանում այն պատրաստում են ցորենից»,-չոր պատասխան է տվել Քերրին Լավրովը:

Նմանատիպ նյութեր