Ռուս հաքերները կարող էին հոսանքազրկել ԱՄՆ-ի որոշ շրջաններ․ The Wall Street Journal
Ռուսաստանի պատվերով աշխատող ցանցահենները պնդում են, թե կարողացել են անցյալ տարի կոտրել ամերիկյան էներգետիկ կառույցներից մի քանիսի կայքէջերը, ինչը նրանց հնարավորություն է տվել ցանկության դեպքում հոսանքազրկել ԱՄՆ-ի մի քանի շրջան: Այդ մասին The Wall Street Journal պարբերականին հայտնել են ԱՄՆ-ի ներքին անվտանգության վարչության պաշտոնյաները:
«Հաքերներն ընդհուպ հասել էին կայքերի այն բաժնին, որտեղից հնարավոր էր անջատել հոսանքի մատակարարումը», - ասել է վարչության վերլուծաբան Ջոնաթան Հոմերը:
Հաքերային հարձակումները կատարել է Dragonfly և Energetic Bear անուններով հայտնի խմբավորումը, որը, ըստ արևմտյան աղբյուրների, գործում է Ռուսաստանի պետության հովանավորությամբ:
The Wall Street Journal-ը նշում է, որ ԱՄՆ-ի ներքին անվտանգության վարչությունը 2014 թվականից սկսած էներգետիկ խոշոր ընկերությունների գործադիր տնօրեններին պարբերաբար նախազգուշացրել է ռուսների կողմից հաքերային գրոհների վտանգի մասին: