52586 դիտում
12:03 29-12-2017
Ողբերգական դեպք Երևանում. 20-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 61-ամյա հետիոտնին, վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Էդգար Մարտիրոսանը իր վարած Lexus մակնիշի 88 VV 388 համարանիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցի թիվ 92/9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 61-ամյա Աիդա Հարությունյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, այնուհետև օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ժամը 21։30-ի սահմաններում Ա. Հարությունյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել են բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանը և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը։
Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի հատկանիշներով։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+