83983 դիտում
19:10 29-12-2017
Արտակարգ դեպք Արտաշատում. 41–ամյա տղամարդը բենզինով ինքնահրկիզվել է. նրան այրվածքներով կինն ու մայրը տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում «ստորին վերին վերջույթների այրված վերքեր, որովայնի շրջանի այրվածք 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը ՝ Արտաշատի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շահումյան գյուղի բնակիչ, 41-ամյա Վահե Անտոնյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի Մյասնիկյան 59 տան մոտից:
Պարզվել է, որ նա ժամը 17:20-ի սահմաններում նշված տան դիմաց բենզինով փորձել է ինքնահրկիզվել:
Բարեբախտաբար, նրա ինքնասպանությունը կանխվել է կնոջ՝ 39-ամյա Մ. Ա.-ի և մոր՝ 62-ամյա Հ. Մ.-ի կողմից:
Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Ռուբեն Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
53966 դիտում
10:36 21-11-2018
Արտակարգ դեպք Երևանոմ. քաղաքացին շշով լի բենզինով փորձել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց ինքնահրկիզվել