211652_close_icon
views-count11329 դիտում article-date 19:34 30-12-2017

Պուտինն Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Տեղեկացնում է Կրեմլի մամուլի [url=http://kremlin.ru/events/president/news/56543]ծառայությունը[/url]: Պուտինն իր շնորհավորական ուղերձում շեշտել է, որ վերջերս երկու երկրները տոնել են երկու նշանակալից իրադարձություն՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն ու Բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին համաձայնագրի կնքման 20-ամյակը: Նա վստահություն է հայտնել, որ 2018 թվականին երկու պետությունները համատեղ ջանքերով կկարողանան ապահովել դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում, ինչը կբխի Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության շահերից:

Նմանատիպ նյութեր