211652_close_icon
views-count686803 դիտում article-date 16:26 06-07-2019

Դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում․ Զոդի կամրջի վրա բախվել են Toyota-ն, մարդատար «Գազելը» և 06-ը․ «Գազելի» մեջ հայտնաբերվել են մոխրացած դիեր․ կա 11 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի 2304 Լ համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են այս պահի դրությամբ 6 մոխրացած դի։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի և Վեդիի քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների և մահացածների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 11 վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել մարզի ոստիկանապետ Ա․ Գասպարյանը, ՃՈ վաշտի հրամատար Վ․ էվինյանն ու դասակի հրամանատար Կ․ Հարությունյանը, իսկ մի քանի վիրավորի իրենց ավտոմեքենաներով հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, որոնք նաև վթարի առաջին իսկ պահից փորձել են օգնության հասնել այրվող մեքենաներում գտնվող մարդկանց: Ոստիկանները ու քննիչները պարզում են նաև, արդյոք «Գազելի» մեջ, բացի 6 հոգուց, այլ քաղաքացիներ էլ են եղել։ Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: *** [color=#EF2929]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արարատի մարզի ոստիկաներն ու քննիչները պարզել են. Toyota-ն վարել է Երևանի բնակիչ, 61-ամյա Սողոմոն Հակոբյանը, «Գազելը» վարել է Արարատի մարզի բնակիչ, 57-ամյա Վաչագան Ասլանյանը, իսկ 06-ը վարել է Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, 20-ամյա Կարեն Նուրիջանյանը: Վթարի հետևանքով Ս. Հակոբյանի ուղևորներ, Վայք քաղաքի բնակիչ, 36-ամյա Հրանուշ Արզումանյանը, Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 66-ամյա Սլավիկ Իշխանյանը, Վայք քաղաքի բնակիչ, 8-ամյա Նարե Գրիգորյանը, Վ. Ասլանյանի ուղևորներ, Արարատ քաղաքի բնակիչ, 32-ամյա Անդրանիկ Նկուրյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 28-ամյա Գագիկ Ղուկասյանը, Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ, 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 35-ամյա Ռուզաննա Հակոբյանը, Արարատ քաղաքի «Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան» թաղամասի բնակիչ, 13-ամյա Արսեն Միքայելյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 12-ամյա Սենիկ Մելոյանը, Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 23-ամյա Սուրիկ Ասլանյանը տեղափոխվել են քաղաքացիների և շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղից մի քանիսը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Իսկ վարորդներից Վ. Ասլանյանը և 5 ուղևորները ստացված այրվածքների հետևանքով տեղում մահացել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:[/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 291+
291+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր