71197 դիտում
23:00 02-01-2018
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում՝ «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրում. կասկածյալների մեջ է ռեստորանի սեփականատիրոջ որդին ու անվտանգության աշխատակիցը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին Երևանի Մյասնիկյան պողոտայի 38/4 հասցեի՝ «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի բակում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 04։00-ի սահմաններում նշված ռեստորանի բակում վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 4-րդ փողոցի բնակիչ՝ 25-ամյա Արման Աբելյանի և Երևան քաղաքի Սայաթ Նովայի պողոտայի 13 շենքի բնակիչ՝ 20-ամյա Արման Աբովյանի և ոմն Հայկի միջև։
Ծեծկռտուքի հետևանքով Ա. Աբելյանը մարմնի տարբեր մասերին վնասվածքներ է ստացել։
Ոստիկանները պարզել են, որ Ա. Աբովյանը նշված ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդին է, իսկ ոմն Հայկը, ըստ տեղեկությունների, նշված ռեստորանում աշխատում է որպես անվտանգության աշխատակից։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ոմն Հայկի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սեփականատիրոջ տղան տեղափոխվել է Ոստիկանություն, այնուհետև ստորագրությամբ բաց է թողնվել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
89008 դիտում
15:34 17-09-2020
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում. կա վիրավոր, կասկածյալների մեջ է Բալահովիտի գյուղապետի որդին
84532 դիտում
14:49 23-01-2020
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրում. կա վիրավոր ու բերման ենթարկվածներ