Պերույում ուղևորատար ավտոբուսը գահավիժել է անդունդ. զոհվել է 48 հոգի. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պերույում ուղևորատար ավտոբուսը հարյուր մետր բարձրությունից գլորվել է ցած, զոհվել է 48 մարդ: Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի ամենավտանգավոր ճանապարհային հատվածներից մեկում, որը հայտնի է որպես «Հրեշի ոլորան»:
Նախնական տեղեկություններով, Լիմայից Ուաչո բնակավայր ընթացող ավտոբուսը ճանապարհի 70 կմ հատվածում բախվել է բեռնատարի, որից հետո կորցրել է կառավարումը և անդունդ գահավիժել: 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ընդհանուր առմամբ, ավտոբուսում ուղևոր է եղել:
Այժմ դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են տարվում, որոնց դժվարանում են բարդ տեղանքի պատճառով: