211652_close_icon
views-count98049 դիտում article-date 23:24 04-01-2018

Ավազակային հարձակում հագուստի խանութի աշխատակցի նկատմամբ. Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ժամերի ընթացքում հայտնաբերեցին 3 ճիվաղներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 4-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում 3 հոգի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտ, հարձակվել են հագուստի խանութի աշխատակցի վրա, նրանից գողացել 2 բջջային հեռախոս, գումար, լիցքավորիչ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ 3 ճիվաղներից մեկը եղել է դանակով զինված։ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն։ Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, Ոստիկանության փոխգնդապետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Ն. Ստեփանյան փողոցի բնակիչ, 31-ամյա Հայկ Խանգելդյանին, իսկ ժամեր անց Ոստիկանություն է բերման ենթարկվել Վանաձոր քաղաքի Նար-Դոսի փողոցի բնակիչ, 26-ամյա Հարություն Սագիյանը, Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Սամվել Պողոսյանը և Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գարիկ Անդրեասյանը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար, քննիչ Գարիկ Նահապետյանի որոշմամբ Հ. Խանգելդյանը, Հ. Սագիյանը և Գ. Անդրեասյանը ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով որպես կասկածյալներ, ձերբակալվել են։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք եղել են Գ. Անդրեասյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայով։ Իսկ Հ. Խանգելդյանը հաշվառված է Երևան քաղաքի Ն. Ստեփանյան փողոցում, սակայն բնակվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ [b]Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված, 30-ամյա Գարիկ Անդրեասյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0323637001515094276543214.jpg[/img] [b]Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված, 26-ամյա Հարություն Սագիյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0035566001515094344712388.jpg[/img] [b]Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված, 31-ամյա Հայկ Խանգելդյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0522113001515094403716432.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր