102287 դիտում
11:30 16-03-2019
Ավազակային հարձակում Արարատում. 2 ճիվաղ բռնություն են կիրառել 59-ամյա կնոջ նկատմամբ, դանակահարել 62-ամյա ամուսնուն. ոստիկանները, քննիչներն ու 6-րդ գլխավոր վարչության ծառայողները ժամերի ընթացքում հայտնաբերեցին ստահակներին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 15-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, ոստիկանության Արարատի բաժնի, բաժնի պետ Վահան Աղգաշյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Սասուն Զոհրաբյանի, ինչպես նաև ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները տաք հետքերով ժամերի ընթացքում իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ հայտնաբերել են Արարատի մարզում ավազակային հարձակում կատարողներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառվարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղում 2 հոգի ավազակային հարձակում կատարելու նպատակով մտել են տներից մեկը, դանակահարել են մի հոգու և Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 2 հոգի նշված հանցագործությունը կատարելու նպատակով մտել են նույն գյուղի Մ. Մաշտոց փողոցի բնակիչ՝ 62-ամյա Գասպար Առաքելյանի տուն և դարանակալել են ավտոտնակում և երբ ուզեցել են արդեն իրենց սև գործն անեն, նկատել են Գ. Առաքելյանի կնոջը՝ 59-ամյա Արուսյակ Նահապետյանին։
Այնուհետև հարձակվել են նրա վրա, փակել բերանը, իսկ ստահակներից մեկը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գ. Առաքելյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետև տեսնելով, որ ամուսինները դիմադրում են, ճիվաղները դիմել են փախուստի։
Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները, համագործակցելով ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցների հետ, պարզել են, որ նշված անձինք են՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Էդգար Եդիգարյանը, Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Արմեն Աբրահամյանը և տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ ՝ Է. Եդիգարյանին ոստիկանները հայտնաբերել են Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին, իսկ Ա. Աբրահամյանին՝ Կոտայքի մարզի «Շանգրի Լա» խաղատան մոտ, ով եղել է Mercedes C 180 մակնիշի 35 NX 892 համարանիշի ավտոմեքենայով։
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին և քննիչի որոշմամբ ձերբակալվել են։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վիրավոր Գ. Առաքելյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Առաքելյանը անհատ ձեռներեց է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+