116842 դիտում
12:34 06-01-2018
Չարենցավանի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին Hummer և Mercedes G 500 ավտոմեքենաները թալանողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 5-ին Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատողները Չարենցավանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել են հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը Չարենցավան քաղաքում ավտոմեքենաներից գողություն կատարող կասկածյալին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի բնակիչ 20-ամյա Մհեր Պետրոսյանն է, ով հունվարի 4-ին ժամը 22:00-ի սահմաններում Չարենցավան 5-րդ թաղամասի 10-րդ շենքի բակում կոտրել է կայանված Hummer մակնիշի 88 TՕ 707 համարանիշի ավտոմեքնայի առջի ձախ ապակին և այնտեղից գողացել ՌԴ մետաղադրամներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, տուժածը՝ 50-ամյա Ալբերտ Թովմասյանը, հրաժարվել է կատարվածի մասին հայտարարություն տալ: Պարզվել է նաև, որ Մ. Պետրոսյանը նույն օրը ժամը 01:00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 7 շենքի մոտ կոտրել է Mercedes G 500 մակնիշի UA BH 6666 IM համարանիշի ավտոմեքենայի հետևի ձախ ապակին և այնտեղից գողացել 7000 դրամ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները կասկածյալի մոտ հայտնաբերել են 170 մետաղադրամ՝ 224 ՌԴ ռուբլի մետաղադրամ, 1 հատ ակնոց,, որոնք պարզվել է՝ տարած է եղել Hummer-ի միջից: Ոստիկանությունը պարզում է Mercedes G 500 ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:
Փաստի առթիվ Ոստիկանության Չարենցավանի բաժնի հետքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Մ. Պետրոսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
[b]Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի[/b]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+