43032 դիտում
15:43 17-03-2019
Կապանի ու Քաջարանի ոստիկանները Սյունիքի մարզի քննիչների հետ տաք հետքերով հայտնաբերեցին 44–ամյա հավաքարարի բնակարանը թալանողին ու գողացված 3 մլն 750 հազար դրամը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նարեկ Աբգարյանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ բնակության վայրից չբացակայելը Քաջարան քաղաքի բնակիչ, 34-ամյա Արթուր Հովսեփյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Աբգարյանի որոշմամբ փետրվարի 28-ին ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով Ա. Հովսեփյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
Այդ օրը ոստիկանության Կապանի բաժին է դիմել Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի բնակիչ, 44-ամյա Նարինե Բարսեղյանը և հայտնել որ նախորդ օրը ժամը 19:30-ից մինչև փետրվարի 28-ի ժամը 00:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր բնակարանի մուտքի դռան փականը բացելու միջոցով ներս են մտել բնակարան և ննջասենյակի զգեստապահարանից հափշտակել 3 մլն 750 հազար դրամ գումար:
Նույն օրը հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու նպատակով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արշավիր Գևորգյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատութւան գնդապետ Դաղունցի որոշմամբ ստեղծվել են օպերատիվ-հետախուզական քննչական խմբեր ոստիանության Կապանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հակոբ Աբրահամյանի և ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մխիթար Մանուչարյանի գլխավորությամբ:
Մինչ տուժածի հարևանները, ինչպես ժողովուրդն է ասում, զրուցարանում (բիսեդկա) պատի տակ իրար «գլուխ էին արդուկում», թե հանցագործությունը չի բացահայտվի, Կապանի, Քաջարանի ոստիկանները և Սյունիքի մարզի քննիչները ապացուցեցին , որ չբացահայտված հանցագործություններ չկան ու կատարողին էլ ապացուցեցին ժողովրդական հայտնի խոսքը, որ գողի և ում օրն է 40 օր:
Տաք հետքերով նշված գողությունը կատարելու կասկածանքով Կապանի ոստիկանություն են բերման ենթարկել Ա. Հովսեփյանին:
Վերջինը փորձում էր ոստիկանների ու քննիչների ականջներին «լապշա կախել», թե ինքը անմեղ է, կապ չունի կատարված գողության հետ, սակայն փաստերի ճնշման տակ Ա. Հովսեփյանը ոչ միայն խոստովանել է կատարվածը այլ նաև ոստիկաններին ու քննիչներին մատնացույց է արել այն վայրը, որտեղ թաքցրել է հափշտակված խոշոր չափի գումարը և այն ներկայացրել իրավապահներին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ն. Բարսեղյանը աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատում՝ որպես հավաքարար, իսկ Ա. Հովսեփյանը նույն կոմբինատում՝ փոխարկիչի մեքենավար:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արթուր Կարապետյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
116842 դիտում
12:34 06-01-2018
Չարենցավանի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին Hummer և Mercedes G 500 ավտոմեքենաները թալանողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ