211652_close_icon
views-count50617 դիտում article-date 12:24 07-01-2018

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Աբովյանի բժիշկները փրկել են ինքնասպանության փորձ կատարած 19-ամյա տղայի կյանքը

Երեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր էկզոգեն թունավորում դեղորայքով անտիպալ և տեմպալգին աղտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Բյուրեղավան քաղաքի բնակիչ 19-ամյա Սամվել Չ.-ն, ով բժիշկներին հայտնել է, որ տանը անգիտակցաբար օգտագործել է մեծ քանակի դեղահաբեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ղարախանյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների պարզվել է, որ Սամվել. Չ-ն նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում իրենց տան լոգորանում ինքնասպանություն գործելու նպատակով խմել է 10 հաբ «Անտիպալ» և 4 հաբ «Տեմպալգին» տեսակի դեղահաբեր: Աբովյանի բժշկական կենտրոնի աշխատակիցների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երիտասարդ տղայի կյանքը: Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նմանատիպ նյութեր