211652_close_icon
views-count47229 դիտում article-date 09:55 01-02-2018

Արտակարգ դեպք Երևանում. «Մուրացան» բժշկական կենտրոնի բժիշկները փրկել են 16-ամյա աղջկա կյանքը, ով տանը ինքնասպանության փորձ էր կատարել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժաը 20։10-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել են, որ «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական և անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների գլխավորությամբ։ Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 16-ամյա Ռ. Մ.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով տանը խմել է մեծ թվով դեղահաբեր։ Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Մ.-ն սովորում է Երևանի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր