7483 դիտում
17:17 09-01-2018
2017թ. ՔԿՀ-ներում կալանավորվածների և դատապարտյալների մահացածության ամենացածր ցուցանիշն է գրանցվել
2017թ. Քրեակատարողական ծառայության կողմից արձանագրված մահվան դեպքերի վիճակագրություն
2017թ. վերջին տարիների մեջ առաջին անգամ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում գրանցվել է մահացածության ամենացածր ցուցանիշը:
Այսպես՝ եթե 2010թ. արձանագրվել է մահվան 37, 2014թ.՝ 38 դեպք, ապա 2017 թվականին այդ թիվը եղել է 17: Հիվանդության պատճառով 2017թ. մահացել է 14 անձ՝ 2010 թվականի 32, 2014թ. 34-ի համեմատությամբ: Ի դեպ, նախորդ տարվա համեմատությամբ (7 դեպք) նվազել է նաև ինքնասպանությունների թիվը: 2017թ. գրանցվել է ինքնասպանության 2 դեպք:
Ստորև ներկայացվում է վիճակագրական տվյալների աղյուսակային պատկերը՝ ըստ տարիների՝
[img]http://st0.shamshyan.com/editor/0782164001515503425367986.png[/img]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»