Վիգեն Սարգսյանի խաչքավոր լինելը բորբոքեց «հավատացյալների» ու «աթեիստների» առճակատումը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խաչքավորի թեման այն առիթն էր, որ կրկին բորբոքեց, պայմանականորեն ասած՝ «հավատացյալ քրիստոնյաների» ու «աթեիստների» միջև առճակատումը Հայաստանում: Բարեբախտաբար, այդ առճակատման մարտադաշտն առայժմ սոցիալական ցանցերն են: Բայց հաշվի առնելով, թե որքան թեժ են քարկոծում երկու կողմերը միմյանց, ամենևին չի կարելի բացառել, որ հետագայում հակամարտությունն այլ դրսևորումներ կստանա:
Առանց այդ էլ հանրության որոշակի ու բավականին լայն շրջանակներում եկեղեցու նկատմամբ արդեն սաղմնավորվում էր մի տեսակ անբարյացակամություն, որը պայմանավորված էր եկեղեցական վերնախավի որոշ ներկայացուցիչների պահվածքով, ներքաղաքական զարգացումների նկատմամբ նրանց խիստ կողմնակալ դիրքորոշմամբ:
Նման վերաբերմունքը ավելի էր խորացնում եկեղեցու բացարձակ անթափանցությունը, հանրային վերահսկողության իսպառ բացակայությունն այդ կառույցի ֆինանսական միջոցների գոյացման և տնօրինման առումով: Իսկ եկեղեցական բարձրաստիճան սպասավորների առանձին ներկայացուցիչների ցոփ կենսակերպը միայն խթանում էր անբարյացակամությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]