6746 դիտում
17:41 12-01-2018
ՌԴ ԿԸՀ-ն գրանցել է Վլադիմիր Պուտինի՝ 259 վստահված անձանց. նրանց մեջ են Մարգարիտա Սիմոնյանը, Կարեն Շահնազարովը և Յանա Եգորյանը
Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրությունների համար գրանցել է գործող նախագահ Վ. Պուտինի 259 վստահված անձանց, հաղորդում է Ria Novosti-ն։
Որոշումն ընդունվել է այսօր կայացած նիստում։
Մասնավորապես, ՌԴ նախագահի վստահված անձանցից են Օլիմպիական երկակի չեմպիոն, ռուսաստանաբնակ սուսերամարտուհի Յանա Եգորյանը, հայտնի ռեժիսոր Կարեն Շահնազարովը և Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Ցուցակում տեղ են գտել նաև Ալեքսանդր Մասլյակովի, Միխայիլ Պիոտրովսկու, Վլադիմիր Ուրինի, Վլադիմիր Խոտինենկոյի, Նիկոլայ Ցիսկարիձեի, Լեոնիդ Յակուբովիչի, Անատոլի Կուչերենի, Դիանա Գուրցկայայի, Պավել Գուսևի, Եվգենի Պոդոբնիի, Սերգեյ Կոգոգոինի, Դենիս Մայդանովի, Լև Լեշչենկոյի անունները։
Համաձայն ՌԴ օրենսդրության՝ նախագահի թեկնածուն մինչև 600 վստահված անձի գրանցելու իրավունք ունի։
Նմանատիպ նյութեր
14549 դիտում
08:27 09-08-2016
Ռիո-2016. Յանա Եգորյանը հռչակվեց օլիմպիական խաղերի չեմպիոն. տեսանյութ
6026 դիտում
09:30 14-08-2016
Ռիո-2016. Յանա Եգորյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց օլիմպիական խաղերում. տեսանյութ
Այս բաժնից
1114 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
886 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1096 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին