71937 դիտում
20:17 13-01-2018
Էջմիածնեցիներին զայրացրել է քաղաքապետ Կարեն Գրիգորյանին վարկաբեկելու փորձերը
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ն այսօր էլեկտրոնային նամակ է ստացել, որտեղ հազարավոոր էջմիածնեցիներ իրենց բողոքի զայրույթն են հայտնում օրերս լրատվամիջոցներից մեկում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի վերաբերյալ ստահոդ տեղեկություններ տարածելու առթիվ: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը ներկայացնում է էջմիածնեցիների գրած բաց նամակը՝ ուղղված ընթերցողներին:
«Արդեն երկու օր է, ինչ մարդկանց հոգին չարությամբ ու ստով լցրել են ոմն լրագրողներ,կասկածի դակ դնելով Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի բարի գործերը և մարդասիրությունը։ Եթե կան ոչինչներ, որ կարող են վարկաբեկել մարդկանց բարի համբավը,ուրեմն կարող են այդ ոչինչների զանգվածներն էլ տարածել այդ սուտն ու չարը, ինչպես վարվեցին Աստծու որդու հետ։
Չես արձագանքի այն դեպքում, երբ ուղղակի ընդամենը բամբասանք լինի, բայց երբ կպնում են մարդու ինքնասիրությանը`չտեսնելով անթիվ բարի աշխատանքները, այդ դեպքում չպատասխանել հնարավոր չէ։ Ուրեմն լավ իմացեք, Կարեն Գրիգորյանը ամբողջ համայնքի այն ղեկավարն է, որ զիջեց տարիներով չմուծված ավտոմեքենաների, բնակարանների և հողի հարկի գույքահարկերից գոյացած տույժերը: Ինչո՞ւ չեք բարձրաձայնում այս իրականությունը:
Կ. Գրիգորյանը այն եզակիներից է, որ ինքը անձամբ է իր աջակցությունը ու մասնակցություննը ցուցաբերում ցանկացած քաղաքացու, ով ունի դրա կարիքը։Այն եզակին է, ում հնարավորություն ունեն քաղաքացիները նույնիսկ փողոցում և անգամ հենց իր տան մոտ մոտենալ եւ զրուցելու` առանց որև կասկածի, որ կլսի ու կօգնի իրենց: Միթե՞ կարելի է նման սուտ, չճշտված տեղեկություններ տարածել: Կարող եք գալ և մեզ` էջմիածնցիներիս հարցնել, տեսնենք կգտնեք որևէ մեկին, ով բախվել է նման խնդրի:
Խնդրանքով դիմում ենք Ձեզ, հարգարժա՛ն ընթեցողներ, մի՛ հավատացեք ամեն մի լրագրողի եւ լրատվամիջոցի խոսքին: Ոմանք ուղղակի փորձում են ուրիշների անվան շուրջ կայանալ», ասված է նամակում:
Նմանատիպ նյութեր
12869 դիտում
11:20 11-10-2014
Մանվել Գրիգորյանին զայրացրել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունը, բայց նրա արձագանքն ավելի խոսուն է