7609 դիտում
23:11 13-01-2018
Է. Շարմազանով. Ինչ էլ փոխվի, քաղաքական պատասխանատուներ մնալու են ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն. Tert.am
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը [color=#EF2929]Tert.am[/color]-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը, դրանք անհեթեթ որակեց և պնդեց, որ Վիգեն Սարգսյանը որպես պետական, քաղաքական գործիչ, որպես Պաշտպանության նախարար իր տեղում է և շատ լուրջ անելիքներ ունի: Շարմազանովը նշեց, որ ՀՀ 4–րդ նախագահի թեկնածուն չի որոշվել, չի քննարկվել և ուստի լայն կոնսոլիդացիայի մասին խոսելը վաղ է: Ինչ վերաբերում է նոր կառավարության հնարավոր կազմին, ապա նշեց, որ ինչ էլ փոխվի, քաղաքական պատասխանատուները մնալու են ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: «Այսինքն՝ գուցե անձերը փոխվեն, բայց խորհրդարանական համակարգում առաջնային տեղ տրվում է ոչ թե անձերին, այլ քաղաքական թիմերին, կուսակցություններին»,-ասաց նա:
[b]-Պարոն Շարմազանով ճի՞շտ են արդյոք մամուլի հրապարակումները, թե Պաշտպանության նախարարությունում խմորումներ կան, և քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Հանրապետական կուսակցությունում արդյո՞ք նման քննարկումներ եղել են, հատկապես, եթե հաշվի առնենք, որ երեկ նախագահն էլ այցելել էր Պաշտպանության նախարարություն:
[/b]
-Նախագահը ՊՆ-ում է եղել, որպեսզի լսի Պաշտպանության նախարարության 7-ամյա զարգացման ստրատեգիական ծրագիրը: Կուսակցությունը երկու անգամ է, որ այդ պաշտոնում արդեն առաջադրել է Վիգեն Սարգսյանի թեկնածությունը և մեկ անգամ չէ, որ մենք հայտարարել ենք, որ սատարում ենք ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի «Ազգ-Բանակ» ռազմավարությունը և նրա ծրագրերը: Մենք գտնում ենք, որ Վիգեն Սարգսյանի վարած քաղաքականությունը բարձրացնում է ՀՀ-ի պաշտպանական մակարդակը: Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ի առանցքային գործիչներից է, և պատահական չէ, որ ապրիլյան ընտրությունների ժամանակ հենց պարոն Վիգեն Սարգսյանն էր գլխավորում ՀՀԿ-ի համամասնական ցուցակը: Բացի նրանից, որ Վիգեն Սարգսյանն իմ ընկերն է, և ես շատ բարձր եմ գնահատում նրա մասնագիտական հատկությունները, Վիգեն Սարգսյանը որպես պետական, քաղաքական գործիչ, որպես Պաշտպանության նախարար իր տեղում է և շատ լուրջ անելիքներ ունի: Չեմ կարծում, որ մամուլի հրապարակումները իրականության հետ կապ ունեն:
[b]-Անդրադառնանք ապրիլին կայանալիք նախագահի ընտրությանը: Նախագահ Սարգսյանն ասել էր, որ պետք է լինի հնարավորինս լայն կոնսոլիդացիա այս հարցում: Արդյո՞ք սկսվել են այս մասին քննարկումները, և գուցե երեկվա հանդիպումը ԱԺ քաղաքական ուժերի առանցքային դեմքերի հետ նաև այս հարցին էր առնչվում:
[/b]
-Ոչ, թեկնածուն չի որոշվել, չի քննարկվել, և ուստի` չենք կարող ասել կա կոնսոլիդացիա, թե՞ չկա: Կարծում եմ`մենք կընտրենք այնպիսի թեկնածուի, որի շուրջ կարելի է հասնել նման համաձայանության:
[b]-Իսկ ապրիլին սպասվող Կառավարության կադրային քաղաքականությունն ի՞նչ սկզբունքով կիրականացվի: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե անփոխարինելիներ չկան, բայց հավելել, որ նաև կենսափորձը հաշվի կառնվի: Պայմանական ասած` իշխանության «հին» գործիչների վերադարձը որքանո՞վ է հավանական՝ մասնավորապես Հովիկ Աբրահամյան, Գագիկ Բեգլարյան և այլն:
[/b]
-Նախ Հովիկ Աբրահամյանը Հանրապետական կուսակցության անդամ չէ, պարոն Աբրահամյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել ՀՀԿ-ից: Պարոն Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ անդամ է, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, դա պետք է արձանագրենք: Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը՝ գայթակղությունը մեծ է ձեր հարցերին պատասխանելու, բայց պատրաստ չեմ այդ հարցերին պատասխանել, որովհետև ՀՀԿ-ն մինչ այս պահը ապագա Կառավարության ձևավորման սկզբունքների և անձերի վերաբերյալ որևէ քննարկում չի ծավալել, ուստի ցանկացած կարծիք և գնահատական այս պահին ժամանակավրեպ է:
[b]- Մինչև ապրիլ քիչ ժամանակ է մնացել, բայց ասում եք քննարկումներ չեն ծավալվել, գուցե կադրերի խնդիր է, թե շտապելու հարց չկա :
Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2018/01/13/Sharmazanov/2587126]սկզբնաղբյուրում[/url]
Նմանատիպ նյութեր
13478 դիտում
13:30 16-12-2018
Տաշած քարը գետնին չի մնա, մնալու ենք քաղաքականության մեջ. Շարմազանովը՝ ՀՀԿ քաղաքական թիմի անելիքների մասին. Tert.am
2987 դիտում
11:19 08-03-2016
Նորապսակները... նոր քաղաքական հումոր՝ ՀՅԴ-ՀՀԿ նոր քաղաքական համագործակցության մասին
7257 դիտում
21:07 27-04-2017
ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության փաստաթուղթ. Շարմազանով
Այս բաժնից
685 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց