13497 դիտում
20:33 14-01-2018
Ավազակային հարձակման ենթարկված Արթուր Սուքիասյանի առողջական վիճակում կա դրական տեղաշարժ
ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն
Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/13/1086680/]հարձակման[/url] հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակում այսօր կա դրական տեղաշարժ։
Տուժածն իրեն լավ է զգում և գտնվում է բժիշկների մշտական վերահսկողության տակ, հայտնում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը:
Հիշեցնենք, որ Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել էին ՀՀ քաղաքացի, 31-ամյա Արթուր Սուքիասյանի վրա և նրա մոտից հափշտակել 30 000 լարի: Նրա վրա հարձակվել են երկու անձինք, բութ առարկայով հարվածել գլխին: Գործարարը գումարը վերցրել էր Թբիլիսիի շուկաներից մեկից ապրանք բերելու համար: Հայ գործարարը Գուրիայի շրջանում մի քանի խանութների սեփականատեր է:
Նմանատիպ նյութեր
3015 դիտում
16:31 04-07-2016
Ծանր վիրավորում ստացած զինվորների առողջական վիճակում առկա է ակնհայտ դրական տեղաշարժ
Այս բաժնից
562 դիտում
12:46 21-12-2024
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
571 դիտում
12:12 21-12-2024
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
772 դիտում
09:28 21-12-2024
Գերմանիայում սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․կա 60 վիրավոր