58861 դիտում
19:00 16-01-2018
Գյումրու հիվանդանոցում մահացավ վթարի ենթարկված Խչեյանների ընտանիքի հայրը. վիրավորներից 4-ը դեռևս հիվանդանոցում են. Aravot.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ Գյումրի բժշկական կենտրոնում մահացել է կիրակի օրը Գյումրի-Ջրառատ ճանապարհին՝ Բասեն գյուղ մտնող հատվածում ավտովթարի ենթարկված Խչեյանների ընտանիքի հայրը՝ 55-ամյա Սամվել Խչեյանը։
Հիշեցնենք, որ բախվել էին Մերսեդես» և «Վազ 06» մակնիշի մեքենաները, որից տուժել էին 5 հոգի՝ Խչեյանների ընտանիքի 4 անդամները՝ հայրը, մայրը, երկու որդիները, ինչպես նաև նրանց մեքենային բախված «Մերսեդեսի» վարորդի կինը՝ 28-ամյա Գոհար Արշակյանը։
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/01/16/931449/]այստեղ[/url]
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/14/1086714/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Գյումրի-Ջրառատ ավտոճանապարհի 14.8 կմ հատվածում բախվել էին «Mercedes E-320» մակնիշի 88 СՏ 889 համարանիշի և ՎԱԶ-2106 մակնիշի 34 СF 061 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 5 հոգի, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատել էր նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Արմեն Պողոսյանը, սակայն մարզի դատախազի հանձնարարականով քննությամբ զբաղվում է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Միքայելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)