211652_close_icon
views-count24886 դիտում article-date 12:40 19-03-2015

Հարսանեկան արարողությունից հետո վթարի ենթարկված ամուսիններից 54-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 18-ին, հիվանդանոցում մահացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 54-ամյա Սմբատ Նալբանդյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի պատճառը եղել է ոչ թե նրա կողմից անզգուշաբար մեքենա վարելը և վթարային իրավիճակ ստեղծելը, այլ այն, որ նա մինչև վթարը կնոջ հետ մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության, որից հետո, երբ վարել է մեքենան, կնոջն ասել է, որ ինքնազգացողությունը վատանում է: Ի դեպ, Ս. Նալբանդյանը 2-րդ կարգի հաշմանդամ էր: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/08/45357/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մարտի 7-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Հերացու փողոցում թիվ 20/3 հասցեի դիմաց բախվել էին Երևանի բնակիչ, 37-ամյա Սուրեն Մովսիսյանի վարած Renault մակնիշի S 4564 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 54-ամյա Սմբատ Նալբանդյանի վարած Mercedes մակնիշի 23 ՕՕ 843 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Renault-ի վարորդը, Mercedes-ի վարորդը և նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 54-ամյա Նինա Նալբանդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով և շտապօգնության բրիգադը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր