5003 դիտում
23:30 16-01-2018
Սեյսմիկ պաշտպանության ծառայության տարածքային ստորաբաժանումներն ամփոփեցին տարին
Այսօր՝ հունվարի 16-ին, ՀՀ ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի չորս ՊՈԱԿ-ների 2017 թվականի տարեկան հաշվետվությունների լսումը: Ներկա էին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի «ՍՊԾ» գործակալության պետ Հ. Մխիթարյանը, «ՍՊԾ» գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը, ՊՈԱԿ-ների գործադիր տնօրենները, «ՍՊԾ» գործակալության և ՊՈԱԿ-ների աշխատակիցները:
«ՍՊԾ» գործակալության պետ Հ. Մխիթարյանի նախագահությամբ ՊՈԱԿ-ների տնօրենները ներկայացրեցին 2017 թվականին կատարված աշխատանքները և դրանց ընթացքում առաջացած խնդիրները: Ելույթներ ունեցան Ա. Թովմասյանը, ՊՈԱԿ-ների գործադիր տնօրենները, «ՍՊԾ» գործակալության բաժնի պետերը: Հնչեցին մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ յուրաքանչյուր ՊՈԱԿ-ի տնօրեն հնարավորինս ամբողջական և սպառիչ պարզաբանումներ տվեց:
Հ. Մխիթարյանը հատուկ նշեց սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների կազմման անհրաժեշտությունը և ՊՈԱԿ-ները նորագույն սարքավորումներով հագեցման խնդրի կարևորությունը:
Ամփոփելով կատարված աշխատանքը` «ՍՊԾ» գործակալությունը բավարար գնահատեց ՊՈԱԿ-ների տարեկան հաշվետվությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2406 դիտում
16:41 19-01-2018
ՀՀ ԱԻՆ Լոռու և Տավուշի մարզային ստորաբաժանումներն ամփոփեցին 2017 թ. կատարած աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3386 դիտում
13:00 25-01-2018
ՀՀ ԱԻՆ Արմավիրի և Վայոց ձորի մարզային ստորաբաժանումներն ամփոփեցին 2017 թ. կատարած աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»