211652_close_icon
views-count2406 դիտում article-date 16:41 19-01-2018

ՀՀ ԱԻՆ Լոռու և Տավուշի մարզային ստորաբաժանումներն ամփոփեցին 2017 թ. կատարած աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 18-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ստորաբաժանումների 2017 թ. կատարած աշխատանքների հաշվետվությանը նվիրված նիստ, որին նեկա էին մարզպետի տեղակալ Ա. Դարբինյանը, ԱԻՆ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Աթոյանը, մարզի տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը, մարզպետարանի աշխատակիցները և այլք: Զեկույցով հանդես եկավ Լոռու ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Կ. Հովհաննիսյանը: Վարչության պետի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում վարչության գործունեությունն ուղղված է եղել վարչությունում և ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատներում պատշաճ ծառայության կազմակերպմանը, մարզի տարածքում առաջացած արտակարգ դեպքերին և պատահարներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքմանը, մարտական հաշվարկում գտնվող տեխնիկայի, գույք-սարքավորումների և անձնակազմի մշտական պատրաստության ու մասնագիտական պատրաստվածության ապահովմանը: Ներկայացվեց 2017թ. ընթացքում Լոռու մարզի տարածքում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը: Հաշվետվություներով հանդես եկան նաև ԱԻՆ մարզային ստորաբաժանումների և կառույցների ղեկավարները: Հաշվետվություններն ամփոփեցին մարզպետի տեղակալ Ա. Դարբինյանը և ՓԾ տնօրենի տեղակալ Վ. Գաբրիելյանը՝ կատարված աշխատանքը գնահատելով բավարար: Նրանք հանդես եկան նկատառումներով ու դիտարկումներով, տվեցին մի շարք հարցերի պատասխաններ: Նիստի ավարտին մասնագիտական բարձր պատրաստականության և 2017 թ. ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին Լոռու մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Լ. Դալլաքյանը, վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ մայոր Ա. Դունամալյանը, Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Հ. Արշակյանը, և այլոք: Վրաստանի Բորժոմի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում առաջացած հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին ցուցաբերած օպերատիվ աջակցության և մասնագիտական բարձր պատրաստականության համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով պարգևատրվեց Վանաձորի թիվ 1 ՀՓՋ-ի ավագ հրշեջ-լեռնափրկարար, փ/ծ ավագ սերժանտ Ս. Հակոբյանը, Վրաստանի ներքին գործերի նախարարության գերատեսչական մեդալներով՝ Վանաձորի թիվ 1 ՀՓՋ խմբի պետ, փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Արարատյանը, Սպիտակի ՀՓՋ-ի վարորդ, փ/ծ սերժանտ Հ. Հակոբյանը, և այլք: Աշխատանքային բարձր պատրաստականություն և մասնագիտական հմտություններ ցուցաբերած մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին նաև մարզի քաղաքային համայնքների ղեկավարների կողմից: *** Նույն օրը Տավուշի մարզպետարանում գումարվեց նաև ԱԻՆ Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանումների 2017 թ. գործունեության արդյունքների ամփոփման հաշվետու նիստ՝ մարզպետ Հ. Աբովյանի գլխավորությամբ: Մասնակցում էին ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը, մարզպետարանի աշխատակազմի, պետական կառավարման Տավուշի տարածքային ստորաբաժանումների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները և աշխատակիցները: 2017 թ. ընթացքում ԱԻՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ գործունեության արդյունքների մասին հաշվետու զեկույց ներկայացրեց վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Հովակիմյանը: Հաշվետու ելույթի ընթացքում Ա. Հովակիմյանը ներկայացրեց վարչության 2017 թ. գործունեության հիմնական ուղղությունները: Ամփոփվեցին նաև հաշվետու ժամանակահատվածում մարզում արձանագրված արտակարգ դեպքերի վիճակագրությունը և Տավուշի ՄՓՎ ստորաբաժանումների և օպերատիվ խմբերի կողմից արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքների վերացման նպատակով իրականացված աշխատանքները: Հաշվետու զեկույցներով հանդես եկան նաև ԱԻՆ մարզային ստորաբաժանումների ղեկավարները: ՀՀ ԱԻ նախարարության Տավուշի մարզային ստորաբաժանումների 2017 թ.-ի կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար: Ամփոփիչ խոսքերով հանդես եկան ՀՀ Տավուշի մարզպետ Հ. Աբովյանը, ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը և ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը: Մասնավորապես նշվեց, որ անհրաժեշտ է. • բուսածածկ և անտառածածկ տարածքներում հրդեհների առաջացումը և տարածումը կանխելու նպատակով սերտացնել համագործակցությունը անտառտնտեսությունների և համայնքների հետ, անհրաժեշտության դեպքում իրականացնել վերահսկվող այրումներ և կանխարգելիչ այլ միջոցառումներ, • հետևողական աշխատանքներ տանել համայնքներում հրդեհաշիջման համար անհրաժեշտ ջրավազանների և հիդրանտների կառուցման ուղղությամբ • աջակցել և ուշադրության կիզակետում պահել համայնքներում աղետների ռիսկերի գնահատման ուղղությամբ տարվող աշխատանքները • քննարկել և ներկայացնել առաջարկություններ՝ Այրում համայնքում հրշեջ-փրկարարական հենակետ հիմնելու հնարավորության վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր