211652_close_icon
views-count3386 դիտում article-date 13:00 25-01-2018

ՀՀ ԱԻՆ Արմավիրի և Վայոց ձորի մարզային ստորաբաժանումներն ամփոփեցին 2017 թ. կատարած աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արմավիրի մարզպետարանում կայացավ ՀՀ ԱԻ նախարարության Արմավիրի մարզային ստորաբաժանումների՝ 2017 թ. կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստը: Ամփոփմանը ներկա էին ՀՀ ԱԻ փոխնախարար Էնրիկո Ապրիամովը, մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, ԱԻՆ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, համայնքապետեր և այլք: Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց կատարված աշխատանքները՝ նշելով, որ ՄՓՎ գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը: 2016 թ. համեմատությամբ հրդեհների քանակը 2017 թ. ավելացել է մոտ 0.9 % -ով, վնասի չափը նվազել է 15.3 % -ով, իսկ կենցաղային կանչերը նվազել են 13 %-ով: Նվազել են նաև ավտովթարների դեպքերը` մոտ 9 %-ով: Հաշվետու տարում ընդհանուր առմամբ գրանցվել է 94570 ահազանգ: Մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են շտաբային ուսումնավարժություններ և օբյեկտային վարժանքներ: 2017 թ. ընթացքում աշխատանքներ են տարվել անձնակազմի մարտական պատրաստականության բարձրացման, մասնագիտական հմտությունների, ծագած հրդեհների՝ տակտիկապես ճիշտ և արագ հրդեհաշիջման ունակությունների բարձրացման ուղղությամբ: Նիստի ավարտին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի ՄՓՎ 2 աշխատակցի շնորհեց պատվոգրեր՝ ծառայության ընթացքում ցուցաբերած մասնագիտական ունակությունների, անբասիր ու բարեխիղճ ծառայության համար, իսկ 3 աշխատակից խրախուսվեցին շնորհակալագրով: *** Միաժամանակ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում ընթանում էր նաև ԱԻՆ Վայոց ձորի մարզային ստորաբաժանումների՝ 2017 թ. կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստ, որին ներկա էին ՀՀ ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը, մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը, ԱԻՆ պաշտոնատար անձինք, համայնքապետեր և այլք: Մարզային փրկարարական վարչության կողմից կատարված աշխատանքների մասին զեկուցեց ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Վահան Ռշտունին: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 422 արտակարգ դեպք-պատահար, որոնք 2016 թ. համեմատությամբ նվազել են 0.9 %-ով: Տեղի ունեցած արտակարգ դեպք-պատահարներից 230-ը տեխնածին են, 73-ը՝ տարերային, 119-ը՝ սոցիալ-կենցաղային: Դեպք-պատահարների հետևանքով քաղաքացիներին պատճառված ընդհանուր նյութական վնասը կազմել է 10071500 դրամ: 2017 թ. մարզային փրկարարական վարչությանը Հայ-ռուսկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից տրվել են բազմաթիվ փրկարարական գույք-սարքավորումներ. հրշեջ մոտոպոմպ, էլեկտրակայաններ, հիդրավլիկ փրկարարական գործիքների լրակազմ, տուժածի հայտնաբերման սարք, լուսային աշտարակ, ջրի բաքեր (1000լ և 1500լ), շնչառական ապարատներ և վրաններ: Արմավիրի և Վայոց ձորի մարզերում հաշվետվություններով հանդես եկան նաև նախարարության մարզային այլ ստորաբաժանումների ղեկավարները: ՀՀ ԱԻ նախարարության Արմավիրի և Վայոց ձորի մարզային ստորաբաժանումների՝ 2017 թ. կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր