Human Rights Watch-ը Հայաստանում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ է մատնանշում
Հունվարի 18-ին Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպութունը հրապարակել է «Համաշխարհային զեկույց 2018» ամենամյա հետազոտությունը, որն ամփոփում է մարդու իրավունքների հիմնահարցերը աշխարհի 90-ից ավելի երկրներում և տարածաշրջաններում, 2016թ․ վերջից մինչև 2017թ․ նոյեմբերն ընկած ժամանակահատվածում։
Հայաստանին վերաբերվող [url=https://www.hrw.org/world-report/2018/country-chapters/armenia]զեկույցում[/url] անդրադարձ է արվել 2017թ․ խորհրդարանի և ավագանու ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրախախտումներին, իրավապահ մարմինների աշխատակիցներին, չարաշահումների դեպքերին և այլն:
Human Rights Watch տարեկան զեկույցում նշվում է, որ 2017թ․ Հայաստանում արձանագրվել են մարդու իրավունքների խախտումներ բազմաթիվ ոլորտներում։