211652_close_icon
views-count2828 դիտում article-date 18:32 18-01-2018

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 18-ին, խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Քննարկվել են Սահմանադրության փոփոխությունների նոր կարգավորումների ներքո հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով նախատեսվող փոփոխություններին: Խորհրդակցության ժամանակ հանձնաժողովի անդամներն իրենց մոտեցումներն ու առաջարկություններն են ներկայացրել տնտեսական մրցակցության արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր խնդիրների և առաջնահերթ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմման վերաբերյալ Նախագահի մոտ օրերս կայացած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում` բարձր կենտրոնացվածություն ունեցող սոցիալական շուկաների մշտադիտարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքը: Անդրադարձ է եղել նաև վերջին տարիներին հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններով իրականացված աշխատանքներին, ձեռքբերումներին և խնդիրներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր