4718 դիտում
20:56 18-01-2018
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարաները Կրակովում քննարկել են հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ հավելյալ քայլերի իրականացումը
Այսօր՝ հունվարի 18-ին, Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/18/1087061/]տեղի ունեցավ [/url]Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։ Այն մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվեց առանձնազրույցի ձևաչափով։
Հանդիպմանը շարունակվեցին անցյալ դեկտեմբերին կայացած քննարկումները՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիների շուրջ։
Նախարար Նալբանդյանը կոչ արեց Ադրբեջանի իր գործընկերոջը հետևել համանախագահների՝ հրադադարի համաձայնագրերը անշեղորեն հարգելու կոչերին, կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատել հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին, ինչը կարող է ճանապարհ հարթել բանակցային գործընթացի առաջ մղման համար։
Ժնևի գագաթաժողովին նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարաները և համանախագահները քննարկեցին հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ հավելյալ քայլերի իրականացումը և բանակցային գործընթացի ակտիվացման հնարավորությունները։
Սկզբունքային համաձայնություն ձեռք բերվեց իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։
Հանդիպման արդյունքում որոշվեց, որ փետրվարի առաջին կեսին եռանախագահները կայցելեն տարածաշրջան։
Նմանատիպ նյութեր
3819 դիտում
20:42 30-10-2016
Եվրոպան և Ռուսաստանը պետք է աշխատեն Երևանի և Բաքվի հետ ԼՂ հակամարտության գոտում լարվածության թուլացման համար
5689 դիտում
16:46 18-01-2018
Կրակովում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»