211652_close_icon
views-count5689 դիտում article-date 16:46 18-01-2018

Կրակովում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Կրակովում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը: Այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 17-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ ՀՀ արտգործնախարարը նշել էր, որ եթե Բաքուն հետևի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին, ապա հնարավոր կլինի ճանապարհ հարթել խաղաղության գործընթացն առաջ մղելու համար։

Նմանատիպ նյութեր