55369 դիտում
21:33 18-01-2018
Երևանում թալանել են սիրված ու ճանաչված երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի տղային
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 17-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են սիրված ու ճանաչված երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի տղային՝ 34-ամյա Արտյոմ Պետորսյանին պատկանող ավտոմեքենան:
Ինչպեա հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ հունվարի 17-ին, ժամը 22:30-ի սահմաններում Ա. Պետրոսյանը ահազանգել է Ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 19:30-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում Մանթաշյան փողոցի 28/ա շենքի բակից գողացել են իրեն պատկանող Volkswagen Touareg մակնիշի 91 TD 991 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները:
Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Կարագուլյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Մկրտչյանի կողմից նութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պետրոսյանը աշխատում է «ՍԲԱՔՍԱԼՔԻՆԳ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ [color=#EF2929]azatutyun.am[/color]-ի