30231 դիտում
20:14 19-01-2018
Արաբկիրի դատարանում ներկա գտնվողներին կարգադրիչները նիստից առաջ զննում էին հատուկ սարքով. Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահի, դատավորի, դատախազի և մի քանի անձանց դատաքննությունը այսուհետ կլինի դռնփակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 19-ին, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, մարզի դատախազ Սևակ Շհոյանի, փաստաբան Էդուարդ Չինարյանի և մյուսների վերաբերյալ դատական գործի քննությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ նիստը կսկսվեր, դատական կարգադրիչները՝ ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանի գլխավորությամբ օրենքի սահմաններում հատուկ սարքի միջոցով զննում էին նիստի համար ժամանած անձանց:
Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության ուղեկցող գումարտակի ծառայողները՝ հրամանատար, Ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ:
Երբ սկսվեց դատական նիստը, նիստի քարտուղարը դատավոր Արսեն Նիկողոսյանին տեղեկացրեց նիստին ներկայացած անձանց տվյալները:
Նիստի ժամանակ պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին որպեսզի դատական նիստը տեղի ունենա դռնփակ:
Դատավորը հայտարարեց ընդմիջում և որոշում կայացնելու համար անցավ խորհրդակցական սենյակ: Վերադառնալով սկսած դատական նիստին, դատավորը հայտարարեց, որ միջնորդությունը բավարարվում է և այսուհետ այն տեղի կունենա դռնփակ:
Ի դեպ՝ դատարանի կարգադրիչներն ու Ոստիկանության ուղեկցող գումարտակի ծառայողները ողջ ընթացքում դատարանի շենքում աշխատում էին ուժեղացված ռեժիմով, քանի որ միանգամից տեղի էր ունենում մի քանի աղմկահարույց քրեական գործերի քննություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1099 դիտում
11:52 10-06-2023
Կապանցի պահնորդի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողի դատաքննությունը կլինի դռնփակ
52929 դիտում
16:23 27-04-2016
«Արտակարգ իրավիճակ» Կենտրոնի դատարանում. կարգադրիչները «վնասազերծում» էին առնետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին