211652_close_icon

Արսեն Վենգեր. Սանչեսի պատճառով մթնոլորտը «Արսենալում» այնքան էլ հաճելի չէր

views-count20874 դիտում article-date 15:47 22-01-2018
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, թե ինչպես էր թիմի վրա ազդում կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի հեռանալու հետ կապված իրավիճակը: «Լինում են ժամանակաշրջաններ, երբ թիմում մթնոլորտը դառնում է նվազ հաճելի: Դա տեղի է ունենում անորոշության պատճառով: Ես նկատի ունեմ ոչ թե պարզապես խաղացողներ հեռանալը. թիմերը դրան սովոր են: Այլ թիմում բուն անորոշության փաստը, երբ չգիտես, մնալու է ֆուտբոլիստը, թե՝ ոչ: Բայց հենց ամեն ինչ պարզ է դառնում, թիմը հարմարվում է նոր իրավիճակին», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր