20187 դիտում
17:01 22-01-2018
Ավտովթար Շիրակի մարզում. 22-ամյա վարորդը BMW-ով բախվել է 27-ամյա վարորդի Nissan-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ՝ 22 ամյա Արմեն Գրիգորյանը Շիրակացի փողոցի թիվ 66/ա հասցեի դիմաց իր վարած BMW մակնիշի 35 FX 641 համարանիշի ավտոմեքենայով բախվել է նույն փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վելիխան Սերոբյանի վարած Nissan Tiida մակնիշի 35 ԼR 438 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ Գյումրիի բնակիչ՝ 27-ամյա Գագիկ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ՃՈ հետաքննիչ Ասատրյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
36462 դիտում
12:13 31-01-2025
Հանրապետությունում հայտնի Երևանի ՄՌՈՒ-ի պետը ազատվել է աշխատանքից