211652_close_icon
views-count7201 դիտում article-date 09:11 23-01-2018

«Կեմպինսկի» հյուրանոցի նախագծումը հարթ չի ընթացել․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցի վրա կառուցվում է «Կեմպինսկի» աշխարհահռչակ հյուրանոցային ցանցի երևանյան մասնաճյուղը: Հյուրանոցը կառուցում են Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերությունն ու «Ա.Ս.Դ.Հոթել» ՓԲԸ-ն: «Կեմպինսկի» հյուրանոցի նախագծումն իրականացվում է «Հայնախագիծ» ընկերությունում, որի տնօրեն Գրիգոր Ազիզյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել կառույցի մասին: [b]- Պարոն Ազիզյան, գիտենք, որ Երևան քաղաքի Աբովյան 5/5 հասցեում կառուցվելիք հյուրանոցի նախագիծը մշակվում է «Հայնախագիծ» ընկերությունում: Մինիչ օրս ի՞նչ աշխատանքներ են կատարվել և ի՞նչ շինություն ենք ունենալու:[/b] - Շուտով այնտեղ արդեն կլինի շենքի տեսքով ցուցանակը՝ երկու՝ Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայից կողմից: Անցնողներին պարզ կլինի, թե ինչ է կառուցվում: Կառուցվում է հյուրանոց, ավելի շուտ կառուցվելու է: Դեռ ընթանում են բուն նախագծման աշխատանքները: Ընդամենը զրոյական նիշի վրայի գծագրերն են պատրաստվում: Հիմա հողային աշխատանքներն են արվում: Այդտեղ կար շինություն, մի խանութ էր և կողքից երեք հարկ նկուղային շինություններ էին: Նախատեսվում էր կառուցել հյուրանոց, բայց պատվիրատուն փոխվեց: Նախագիծը մենք չէինք սկսել, հետո աշխատանքը պատվիրվեց «Հայնախագիծ» ընկերությանը՝ Սարդարյան Սարգսի արվեստանոցում: Շուրջ 1.5 տարի տևեց նախագծումը, բայց այդ ընթացքում դադար եղավ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր