211652_close_icon
views-count14713 դիտում article-date 10:47 11-05-2017

Գյումրիում վարչապետին պատկանող ռեստորան-հյուրանոցի դռները կողպված են, նույնիսկ պահակ չկա. «Հայկական ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Դեռ 2016 թվականի վերջերին և 2017 թվականի փետրվարին վարչապետ Կարեն Կարապետյանը մի խումբ գործարարների հետ Գյումրի այցելելով հայտարարել էր, որ Գյումրին դարձնելու է զբոսաշրջային կենտրոն: Այդ նպատակով վարչապետի ընտանիքը Գյումրիում ևս ներդրում էր կատարել 500 հազար դոլարի չափով: Այս գումարի շրջանակներում Կարապետյանների ընտանիքը Գյումրիում «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում ձեռք էր բերել ամենահին և հայտնի ռեստորաններից մեկի՝ «Ջրահարսի» շենքը: Նախընտրական շրջանում կառույցում ակտիվ շինաշխատանքներ էին իրականացվում: Խոսվում էր, որ այն դառնալու է եվրոպական չափանիշներին համապատասխան ռեստորան-հյուրանոց: Նշենք, որ վարչապետը Գյումրիում վերջին անգամ եղել է ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում` մարտի 26-ին: «Չորս շաբաթ է, որ էլ գործ չեն անում: Սա Կարապետյանի շենքն է: Եկան, տանիքը քանդեցին, մաքրեցին ու գնացին»,- նշեց թաղամասի Աշոտ անունով տարեց բնակիչը: Երեկ՝ մեր այցելության պահին, վարչապետի ընտանիքին պատկանող կառույցի տարածքում ընդհանրապես չհանդիպեցինք որևէ մեկին, նույնիսկ պահակ չկար: Կառույցի դռները ամուր կողպված էին, իսկ կտուրը ընդհանրապես բացակայում է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր