211652_close_icon
views-count95621 դիտում article-date 12:24 23-01-2018

«Իմ փայտիկը քո համարին վնաս չէ». Երևանի «գաի» պետը «գաի պլաշչադկան» լցրել է «ոսկե երիտասարդների երկաթյա նժույգներով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոuնվարի 23-ին, Երևանի Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի գլխավորությամբ ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի կարգադրությամբ Երևանի ճանապարհային ոստիկանները շարունակել են ուժեղացված ծառայությունը մայրաքաղաքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա արդյունքում Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է օրինախախտ վարորդների թանկարժեք և «գոլդ» համարանիշի ավտոմեքենաներով։ Օրինախախտ վարորդների մեծ մասը եղել են «ոսկե երիտասարդներ», ովքեր անգամ փորձել են հեռախոսակապի միջոցով համոզել ՃՈ տեսուչներին, որպեսզի իրենց տրանսպորտային միջոցները չտեղափոխվեն «գաի պլաշչադկա», սակայն ՃՈ աշխատակիցները նրանց հայրիկների, մորաքույրների, քեռիների համար եղել են անհասանելի։ Ճանապարհային Ոստիկանոթյունը շարունակում է ուժեղացված ծառայությունը, և բոլոր օրինախախտ վարորդները, անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից ու վարած տրանսպորտային միջոցներից, խախտումներ կատարելու դեպքում ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր