2340 դիտում
21:58 23-01-2018
«Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը
Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ հայտարարված տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերի ընդունման ժամկետը երկարացվում է մինչև փետրվարի 5-ը:
Վիզուալ կոնցեպտը պետք է իր մեջ ներառի՝
Լոգոտիպ, տառատեսակ / շրիֆտ/, գունային ոճ, ֆիրմային այլ էլեմենտներ, կախված առաջարկվող կոնցեպտից: Հարկավոր է ներկայացնել ոճի կիրառությունը տարբեր կրիչների վրա:
Մրցույթի պայմանները՝
1. Մրցույթին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ոլորտային կազմակերպություններն ու անհատները:
2. Առաջարկները կքննարկվեն համապատասխան հանձնաժողովի կողմից, և հավանության արժանացած տարբերակը կկիրառվի հոբելյանական տարվա միջոցառումների ընթացքում:
Լավագույն աշխատանքը ներկայացնող կազմակերպությունը /կամ անհատը/ կարժանանա 2 միլիոն դրամ մրցանակի:
Հայտերն ընդունվում են ք.Երևան, 0015, Արգիշտիի 1 հասցեով, Երևանի քաղաքապետարան կամ [email protected] էլեկտրոնային հասցեով:
Մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձման ենթակա չեն: Մանրամասների համար զանգահարել՝ 011-514-251 հեռախոսահամարով աշխատանքային օրերին ժամը 10:00-18:00:
[b]ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
4340 դիտում
20:07 15-12-2017
Հայատարարվում է «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթ. հաղթողը կարժանանա 2 միլիոն դրամ մրցանակի
2922 դիտում
19:18 01-03-2018
Ամփոփվել են Երևանի հիմնադրման 2800-ամյակի վիզուալ կոնցեպտի մրցույթի արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3193 դիտում
20:50 02-03-2018
Հանձնվել են Երևանի հիմնադրման 2800-ամյակի վիզուալ կոնցեպտի մրցույթի հաղթողների մրցանակները
Այս բաժնից
865 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»