211652_close_icon
views-count3193 դիտում article-date 20:50 02-03-2018

Հանձնվել են Երևանի հիմնադրման 2800-ամյակի վիզուալ կոնցեպտի մրցույթի հաղթողների մրցանակները

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում հանձնել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ հայտարարված տոնակատարության վիզուալ կոնցեպտի (խորհրդանիշի) մրցույթի հաղթողների մրցանակները: Հիշեցնենք, որ հիմք ընդունելով հանրային քննարկման արդյունքները՝ Երևանի քաղաքապետարանի կողմից ձևավորած մրցութային հանձնաժողովը հաղթող է ճանաչել «Տերյան» մշակութային կենտրոնի և «Factory» ընկերության ներկայացրած աշխատանքները: Եվս երեք անհատներ և կազմակերպություններ արժանացել են Երևանի քաղաքապետարանի շնորհակալագրերին:

Նմանատիպ նյութեր