211652_close_icon
views-count2342 դիտում article-date 10:00 24-01-2018

ՀՀ որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է գետնաբքի և մերկասառույցի պատճառով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի, Սպիտակի, Վայքի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է գետնաբքի և մերկասառույցի պատճառով: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր