4771 դիտում
19:56 24-01-2018
Բանակի ներկայիս հզորությունը 2016 թվականի մարտունակության հետ համեմատելի չէ. Լևոն Մնացականյան
Պաշտպանության բանակի ներկայիս ունեցած հզորությունը 2016 թվականի հետ մարտունակության հետ համեմատելի չէ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 24-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
Խոսելով ԱՀ պաշտպանության բանակի 2017 թվականին կատարված աշխատանքների մասին՝ Լ. Մնացականյանն ասել է, որ համարժեք միջոցներ են ձեռնարկվել առաջին հերթին մարտական զորահավաքային պատրաստակամությունում:
«Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում բոլոր առումներով մեր հնարավորություններն աճել են, փոխվել են մոտեցումները պահեստազորայինների հետ և հավաքների միջոցով ավելացվել է ռազմաուսուցանված պահեստազորների քանակը բոլոր մասնագիտություններով՝ ավելի շատ՝ հրատանկային, հակատանկային և հրետանային ստորաբաժանումների մասնագետների»,- ասել է պաշտպանության նախարարը և ավելացրել, որ հիմնական շեշտը շարունակել է մնալ մարտական հերթապահության, ժողովրդի անվտանգության ապահովման և դիրքապահ զինծառայողների համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծման վրա:
Նախարարը նշել է նաև, որ կատարելագործվել են բոլոր ինժեներական, ամրաշինական կառույցները, կահավորվել են նոր դիրքեր: Փորձել են զարգացնել ճանապարհային ցանցը, որն անչափ կարևոր է մարտական գործողությունների ժամանակ՝ հիմնական ուշադրության կենտրոնում պահելով անձնակազմի անվտանգության ապահովման խնդիրը:
«Հրետանու, հակաօդային պաշտպանության հնարավորությունները ևս նախկինի հետ համեմատելու չեն: Ավելացվել է նաև նշանուղիների և մեր հարձակման ընթացքում խոցվող նշանակետերի քանակը՝ ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային պայմաններում: Տեխնիկական-թիկունքային ապահովման հարցերով ևս մեծ ծավալի աշխատանքներ են տարվել, և հիմնական շեշտը դրվել է դաշտային պայմաններում միավորումների, զորամասերի, ստորաբաժանումների կենսագործունեության ապահովման վրա»,- ասել է Լ. Մնացականյանը:
[url=http://artsakhpress.am/arm/news/79769/banaki-nerkayis-hzorutyuny-2016-tvakani-martunakutyan-het-hamemateli-che-levon-mnacakanyan.html]Artsakhpress.am[/url]
Նմանատիպ նյութեր
856 դիտում
16:59 26-02-2024
Ատեստավորման գործընթացը բանակի մարտունակության բարձրացման առանցքային բաղադրիչներից է․ Պապիկյան
928 դիտում
14:37 28-01-2024
Համոզված ենք՝ ներազգային համախմբվածությամբ ի զորու ենք վերականգնել Հայոց Բանակի հզորությունը․ ՀՅԴ ԳՄ
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»