41460 դիտում
21:00 24-01-2018
Ավտովթար Վայոց Ձորի մարզում. Opel-ը մխրճվել է կայանված MAN-ի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123-րդ կմ հատվածում՝ Եղեգնաձորի վարչական տարածքում, բախվել են Կապան քաղաքի բնակիչ, 52-ամյա Վարդան Մաթևոսյանի վարած MAN մակնիշի 012 ԼՍ 43 համարանիշի և Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղի բնակիչ, 39-ամյա Արտյում Մովսիսյանի վարած Opel մակնիշի 35 ՕZ 538 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Մովսիսյանն ու նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 33-ամյա Վասպուրակ Դավթյանն ու 26-ամյա Մնացական Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ Սամվել Ռշտունու գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ն է բախվել MAN–ին, իսկ MAN-ը եղել է կայանված վիճակում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
25586 դիտում
16:32 08-12-2015
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են MAN մակնիշի բեռնատարն ու Toyota Prado-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
36468 դիտում
12:13 31-01-2025
Հանրապետությունում հայտնի Երևանի ՄՌՈՒ-ի պետը ազատվել է աշխատանքից