4411 դիտում
13:27 25-01-2018
Կառավարությունը բավարարել է «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը. կստեղծվի 30-50 աշխատատեղ
ՀՀ կառավարության հերթական նիստն այսօր վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Կառավարությունը բավարարել է «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ օգտվելու գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից:
Ընկերությունը հումքն օգտագործելու է հանքարդյունաբերության մեջ։ Իրականացվել է 1 մլրդ ՀՀ դրամի ներդրում, մինչև ծրագրի ավարտը (2021թ.) նախատեսվում է իրականացնել ևս 2 մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել մոտ 30-50 աշխատատեղ՝ 150.000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ծավալները տարեկան կկազմեն 200 մլն ՀՀ դրամ, որից 175 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, իսկ 25 մլն ՀՀ դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ անդամ-երկրներ։
Նմանատիպ նյութեր
8514 դիտում
16:28 24-08-2017
Կառավարությունը արտոնություն է տվել ներդրում իրականացնող «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ին
1966 դիտում
13:26 25-07-2019
Կառավարությունը 5 ընկերությունների մաքսատուրքի արտոնություն տվեց. կստեղծվի 120 աշխատատեղ
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»