2632 դիտում
13:53 25-01-2018
Վիճակագրության արտադրողներին պարտավորեցնում են բարելավել վիճակագրության որակը
Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Պաշտոնական վիճակագրության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Ըստ հիմնավորման, ի տարբերություն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքը կունենա ընդգրկման ընդլայնված շրջանակ՝ ընդգրկելով ոչ միայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, այլ ՀՀ պաշտոնական վիճակագրության ողջ համակարգը՝ ներառյալ պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներին: Այն հնարավորություն կտա էապես համահարթեցնել պաշտոնական վիճակագրության բոլոր արտադրողների մեթոդաբանական կարողությունները, հստակորեն տարանջատել պաշտոնական վիճակագրությունն այլ վիճակագրություններից և բարձրացնել հասկացվածության (պերցեպցիայի) աստիճանը (չափաբաժինը) վիճակագրության օգտագործողների շրջանում՝ օգտագործելով նաև նրանցից կազմված խորհրդատվական մարմինների հնարավորությունները:
Նախագծով, մասնավորապես, հստակեցվել են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները և համապատասխանեցվել միջազգային պահանջներին, սահմանադրական փոփոխությունների համատեքստում վերանայվել է ծառայության նախագահի և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամների նշանակման կարգը: Մանրամասն կարգավորվել են պետական խորհրդի կողմից նիստերի հրավիրման և որոշումների կայացման ընթացակարգերը: Օրինագծով բարձրացվել են պաշտոնական վիճակագրության որակին ներկայացվող պահանջները: Մասնավորապես՝ պաշտոնական վիճակագրության արտադրողները պարտավոր են մշտապես գնահատել և բարելավել վիճակագրության որակը՝ արդիականության, ճշգրտության, հուսալիության, օպերատիվության, ճշտապահության, թափանցիկության, պարզության, ներդաշնակության և համադրելիության տեսանկյունից: Նախատեսվել են որակի ապահովման նաև այլ երաշխիքներ:
Նմանատիպ նյութեր
2667 դիտում
15:10 05-11-2019
Հիմա Նիկոլը փոխանակ մեր ժողովրդի կյանքի որակը բարձրացնելու, բարձրացրել է միայն իրա ու իրա թայֆայի կյանքի որակը
1454 դիտում
19:16 27-10-2014
ՀՀ վարչապետն ընդունել է հայրենական կաթնամթերք արտադրողներին
Այս բաժնից
709 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
583 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
535 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին