3788 դիտում
13:40 25-01-2018
ՀՀ Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթները, լիազորությունները, կազմը կամրագրվեն օրենքով
Կառավարության հավանությանն է արժանացել «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Օրինագծի ընդունման դեպքում ակնկալվում է համաձայն ՀՀ սահմանադրության 2015 թ. փոփոխությունների՝ կարգավորել Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով Անվտանգության խորհրդի բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ:
Օրինագծով ամրագրվել են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթները և լիազորությունները, սահմանվել է խորհրդի կազմը, կարգավորվել են գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները, նախատեսվել են խորհրդի որոշումների տեսակները և դրանց ընդունման կարգը:
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության խորհուրդը վերանվանվել է Անվտանգության խորհրդի և ամրագրվել է, որ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները:
Բացի այդ, 2015 թ. փոփոխություններով սահմանվել է, որ վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Նմանատիպ նյութեր
931 դիտում
20:28 10-02-2023
Գործող օրենսդրական փաթեթում կամրագրվեն լիազորող նորմեր
5824 դիտում
13:44 24-04-2018
Պետական մարմինները կատարում են գործառույթները լիարժեք. Կարեն Կարապետյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»