211652_close_icon
views-count7178 դիտում article-date 15:55 25-01-2018

Դեսպան Ռուբեն Սադոյանը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին հրավիրել է Հայաստան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 25-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։ Հանդիպմանը կողմերն անդրադարձան Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցության մի շարք ուղղությունների և վստահություն հայտնեցին, որ պետք է առավել խորացնել և ամրապնդել երկու քաղաքների միջև հարաբերությունները։ Կողմերն ընդգծեցին քաղաքային իշխանությունների մակարդակով ակտիվ փոխշփումների կարևորությունը և այդ համատեքստում անդրադարձ կատարեցին այս տարի նախատեսվող փոխադարձ այցերին առնչվող հարցերի։ Տեղեկացնելով, որ այս տարի կլրանա մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը՝ դեսպան Սադոյանը Թբիլիսիի քաղաքապետին հրավիրեց այցելել Երևան և մասնակցել այդ առիթով կազմակերպվելիք տոնակատարություններին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր