211652_close_icon
views-count5340 դիտում article-date 19:35 01-04-2018

Դեսպան Սադոյանը և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մասնակցել են Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին. ՖՈՏՈՇԱՐՔ

Ապրիլի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցեց Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին և դրան հաջորդած տոնակատարությանը։ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կապակցությամբ մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Թբիլիսիի Իսանի շրջանի ղեկավարությունը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համայնքային պաշտոնյաներ, կրթության և մշակույթի գործիչներ, վիրահայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։ Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին Վիրահայոց թեմի առաջնորդը, շնորհավորելով հավատացյալներին Սուրբ Զատկի կապակցությամբ, օրվա խորհրդի մասին քարոզում նշեց, որ Սուրբ Հարության տոնը չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակն է՝ միաժամանակ մաղթելով, որ բարու հաղթանակը լույս բերի Հայաստան և Վրաստան աշխարհներին, Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ Եկեղեցիներին ու բոլոր հավատացյալներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր