211652_close_icon
views-count1567 դիտում article-date 18:40 25-01-2018

Մարդու ազատության գործակցով Հայաստանը շատ առաջ է անցել Ռուսաստանից և Ադրբեջանից

ԱՄՆ-ի Կատոնի հետազոտական ինստիտուտը հրապարակել է աշխարհում մարդու ազատության գործակցի վերաբերյալ 3-րդ ամենամյա [url=https://www.cato.org/human-freedom-index]զեկույցը[/url], որտեղ Հայաստանը 159 երկրների շարքում 54-րդն է: Կատոնի ինստիտուտի, Ֆրեզերի ինստիտուտի, Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի հետազոտողները մարդու ազատության վարկանշային [url=https://object.cato.org/sites/cato.org/files/human-freedom-index-files/2017-human-freedom-index.pdf]աղյուսակը[/url] կազմել են անձնական և տնտեսական ազատության 79 ցուցիչի հիման վրա: 0-ից 10 սանդղակում 10 միավորը ենթադրում է ամենաշատ ազատություն: Հայաստանում անձնական ազատությունը գնահատվել է 7.11 միավոր, տնտեսական ազատությունը՝ 7.60 միավոր (մարդու ազատությունը՝ 7.36 միավոր): Նախորդ տարի Հայաստանը զբաղեցրել է 55-րդ հորիզոնականը: Մարդու ազատության միջին ցուցանիշը 2015 թվականի համար կազմել է 6,93: Ադրբեջանը երեք հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ զբաղեցնելով 128-րդ տեղը: Թուրքիան նահանջել է 16 հորիզոնական և զբաղեցրել 84-րդ տեղը: Վարկանշային ցանկում Վրաստանը հայտնվել է 40-րդ տեղում՝ բարելավելով իր դիրքը 2 հորիզոնականով, Իրանը 154-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 126-րդում է՝ նախորդ տարվա համեմատ նահանջելով 14 հորիզոնական: Մարդկային ազատության ամենաբարձր ցուցանիշը գրանցած տասը երկրներն են Շվեյցարիան, Հոնկոնգը, Նոր Զելանդիան, Իռլանդիան, Ավստրալիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան և 9-րդ հորիզոնականը կիսած Նիդեռլանդները և Մեծ Բրիտանիան:

Նմանատիպ նյութեր